Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լևոն Մկրտչյան. Նախարարի այցը կապ չունի հայեցակարգի հետ

Լևոն Մկրտչյան. Նախարարի այցը կապ չունի հայեցակարգի հետ
25.09.2017 | 16:26

ՌԴ ԿԳ նախարարի այցը կապ չունի ՀՀ-ում ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Ռուսաց լեզվի հայեցակարգի հետ այս այցն ամենևին էլ կապ չունի, իսկ մանկավարժական համալսարանում ռուսերենի մասնագետների հետ ուղղակի հանդիպում էր, որը կրկին կապ չունի հայեցակարգի հետ»,- նշեց նախարարը:


ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան ևս ընդգծեց, որ այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են միայն գիտության և կրթության ոլորտին առնչվող: Խոսելով կրթությունից՝ ՌԴ ԿԳ նախարարը կարևորեց ՀՀ դպրոցներում շախմատի դասերի առկայությունը: «Դուք լավ տրադիցիա ունեք. 2- 4-րդ դասարաններում շախմատի ուսուցումը պարտադիր է, դա ուղիղ կապ է մաթեմատիկայի, հետագայում էլ IT ոլորտի զարգացման համար, որոնց նկատմամբ հասարակության հետաքրքրությունը մեծ է»,- նշեց Օլգա Վասիլևան:
Լևոն Մրտչյանն էլ հավելեց, որ բացի գիտության բնագավառում համագործակցությունից՝ ՌԴ գործընկերների հետ քննարկվել է նաև փոքր դպրոցների կառավարման մեթոդիկան:
ՌԴ ԿԳ նախարարը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում: Այսօր Օլգա Վասիլևան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ նրան շնորհվել է Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ